ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Այստեղ ներկայացված են mpwood.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ փայտե արտադրատեսակների գնման, առաքման, վճարման եւ այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։ Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (օֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այս պայմանները կարող են թարմացվել mpwood.am -ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ:

 

Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում գրանցվելը կամ պատվեր կատարելը որպես գրանցված կամ չգրանցված հաճախորդ։

1.2. Կայքում ներկայացված են ապրանքատեսակներ, որոնք հանդիսանում են (mpwood.am -ի) սեփականությունը։

1.3. Առցանց պատվիրված ապրանքատեսակների անդորրագրերը կարելի է ձեռք բերել ինչպես խանութ- սրահից, որը գտնվում է ք. Երեւան, Տերյան 83 հասցեում, այնպես էլ առաքման ծառայության միջոցով։

 

Վճարման պայմաններ

2.1. Վճարման պարտականությունն առաջանում է mpwood.am կայքի միջոցով ապրանքատեսակի պատվերի դեպքում՝ անկախ նրանից, թե որտեղ է պատվիրատուն նախընտրում ստանալ պատվերը՝ խանութ-սրահում, թե իր նշած հասցե առաքման միջոցով։

2.2. Վճարման եղանակները ներկայացված են Կայքի «Վճարում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 1-ը։

2.3. Կանխիկ  վճարումն  իրականացվում  է  խանութ սրահում: Պատվիրատուն խանութ սրահում կամ առաքչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները:

2.4. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։

2.5. Բանկային փոխանցմամբ գնում կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք։

 

Առաքման պայմաններ

3.1. Առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր` ժամը 10:00-21:00 : Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:

3.2. Առաքման եղանակները նշված են mpwood.am կայքի «Առաքում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 2-ը։

3.3. Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել կամ փոխարինել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվիրված ապրանքատեսակների գումարի չափից:

3.4. Պատվերները երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կամ ծառայության վկայագիրը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

 

Փոխանակումն ու վերադարձը

4.1. Պատվիրված ապրանքատեսակների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են ՀՀ Սպառողների իրավունքների մասին օրենքի դրույթների համապատասխան։

 

Մտավոր սեփականության իրավունքները

5.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ mpwood.am կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ  հաճախորդի  մեկնաբանությունների,   ներառյալ,   բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են mpwood.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:

5.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

 

Տվյալների գաղտնիությունը

6.1. mpwood.am-ը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման եւ սպասարկամն որակի բարելավման նպատակով եւ դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։

 

Վեճերի լուծման կարգը

7.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը կարող են լուծվել արդարադատական կարգով՝ բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

TOP