Առաքման եղանակները

MP WOOD ընկերությունը առաջարկում է Ձեզ որակյալ փայտե ապրանքատեսակներ` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Այդ նպատակով մեր ընկերությունն իրականացնում է Ձեր սիրելի ապրանքատեսականու մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով: Դուք ընտրում եք նախընտրած ապրանքատեսականին, նշում առաքման հասցեն, ստացողի անունը և ազգանունը, տրամադրում հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ կտեղեկացնենք պատվերի կարգավիճակի մասին: Եթե հանդիսանում եք MP WOOD ընկերության մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, այսպիսով հնարավորություն կստանաք `յուրաքանչյուր պատվեր գրանցելիս չլրացնել Ձեր տվյալները, պատվերը տալուց առաջ տեսնել նախկինում պատվիրված ապրանքները:
Բացի այդ, գրանցվելով մեր կայքում` Դուք հնարավորություն եք ստանում հետևել մեր նորություններին և զեղչերին Ձեր էլ. փոստի միջոցով:

Առաքման եղանակներն ու ժամկետները
Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝

Առաքում Երեւանում 7 աշխ. օրվա ընթացքում (վճարովի-1000 դրամ)
Առաքում մարզեր եւ Արցախ՝ փոստով՝ 10 աշխ. օրվա ընթացքում(վճարովի-2000 դրամ)
Առաքում ԱՄՆ՝ 15 աշխ. օրվա ընթացքում(վճարովի-15000 դրամ)
Առաքում Ռուսաստան՝ 15 աշխ. օրվա ընթացքում(վճարովի-8000 դրամ)
Առաքում ԱՄԷ՝ 25 աշխ. օրվա ընթացքում(վճարովի-15000 դրամ)

Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 10:00-22:00: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:

Առաքման պայմանները
Ետ վերադարձը գործում է միայն ՀՀ-ում:
Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

Հնարավոր փոփոխությունների և այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարներով ՝
ՀՀ-ից - Հեռ. +37477 838000 +37496 838000
Այլ երկներից - Հեռ. +37495 838000

TOP