ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

«MP Wood» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից, սակայն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է վայելել վստահություն և հիմնել բարի համբավ։ Անընդմեջ թարմացվող փայտե ապրանքատեսակներ, հմուտ աշխատակիցների բարձր որակավորում, սպառողի պատվերների ճշգրիտ և մանրակրկիտ կատարում, կրեատիվ մոտեցումներ յուրաքանչյուր դետալին, ահա այս սկզբունքով դրվեց «MP Wood» ընկերության հիմքը, որն էլ դարձավ հաջողության գրավականը։ Ընկերությունն իրականացնում է բազմաժանր ու բացառիկ փայտե, և ոչ միայն փայտե ապրանքատեսակների պատվերների իրականացում: Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և հատուկ փորձ, որը սպառողին հնարավորություն է տալիս ներկայանալ նոր ու անկրկնելի իմիջով:

ԱԿՑԻԱՆԵՐ ԵՎ ԶԵՂՉԵՐ

Ակցիաների և զեղչերի ճկուն համակարգ

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՐԱԿ

Արտադրանքի բարձր որակը երաշխավորվում է

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին

ԱՌԱՔՈՒՄ

Առաքում ամբողջ աշխարհով

1

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Մեզ համար մեծ պատիվ է ներդրում ունենալ հայրենական փայտի արտադրության զարգացման գործում, համալրել տաղանդաշատ հայի աշխատանքային հավաքածուները ու առաջարկել մեր մոտեցումը։ Մենք գիտակցում ենք նաև, որ տնտեսության զարգացումը և մեր ներդրումն ուղղված է հայկական ազգային շահերի և ընդհանուր տնտեսական բարեկեցությանը: Մենք հիմնել ենք արտադրություն, որը հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր: Մեզ հաջողվել է ստեղծել եվրոպական չափորոշիչներին համապատասխան, լավագույն սարքավորումներով հագեցած արտադրամաս, ինչպես նաև իրենց գործի գիտակներին համախմբել մեկ հարկի տակ: Մենք հավատում ենք, որ եթե աշխատանքում կա մեծ նվիրում, ապա անպայման կլինի նաև հաջողություն, նշում են «MP Wood» ընկերության հիմնադիրները։

2

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Յուրաքանչյուր կին ունի որոշակի քանակությամբ զարդեր, և հաճախ խնդիր է առաջանում այդ ամբողջը «հարստությունը» կոմպակտ կերպով պահպանել: Մենք առաջարկում են օրիգինալ զարդատուփեր, որոնք կլինեն Ձեր զարդեղենի արժանի ու նորաձև «պահեստարանը»: Հատկանշական է, որ ապրանքանիշի փայտե իրերը բացառապես ձեռքի աշխատանք են, համարվում են լյուքս դասի, տաբերվում են թե՛ դիզայներական ուրույն լուծումներով, թե՛ կիրառված որակյալ հումքով: «MP Wood» ընկերությունը կիրառում է փայտ, ՄԴՖ, օրգանական ապակի։ Մեր հմուտ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մենք առաջարկում ենք չկրկնող և բացառիկ իրեր, նուրբ աշխատանքներ, նոր լուծումներ, փայտի ֆակտուրայի և փայտագործի վարպետության զարմանալի համադրություններ:

3

ԹԻՄ ԵՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Ընկերության հաջողության մեծ մասը կախված է աշխատելու և աշխատանքի հանդեպ ունեցած սիրո դրսևորումից։ Ստեղծելով առողջ, խաղաղ և գեղեցիկ մթնոլորտ՝ մեր աշխատակազմը վերածվել է մի մեծ ընտանիքի, որը կարողանում է ոգեշնչվել և տալ մաքսիմալ արդյունք։

Համատեղելով տաղանդաշատ դիզայներների և հմուտ վարպետների ստեղծագործական մտածելակերպը՝ մենք կյանքի ենք կոչում պատվիրատուի և հաճախորդի՝ նույնիսկ առաջին հայացքից անհնարին թվացող յուրաքանչյուր պատվեր ու էսքիզ :

«MP Wood» ընկերության թիմն ի կատար կածի Ձեր յուրաքանչյուր մտահղացումը իր անհատականությանը, նախասիրություններին և երևակայությանը համապատասխան:

TOP