Վճարման համակարգ

MP WOOD ընկերությունը առաջարկում է Ձեզ որակյալ փայտե ապրանքատեսակներ` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Պատվերի և գնման դիմաց վճարումն իրականացվում է հետեւյալ եղանակներով.

Առցանց վճարում՝ MASTER CARD , VISA, ARCA քարտերով և IDram-ով։

Վճարում տեղում՝ խանութ-սրահում պատվերը ամրագրելիս, կամ գնում կատարելիս:

Բանկային փոխանցում՝ միայն իրավաբանական անձանց համար։

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ամրագրելիս: Պատվիրատուն առաքիչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել համապատասխանությունը, որակական և քանակական հատկանիշները: Ցանկության դեպքում պատվիրատուն կարող է ստորագրել` չբացելով ապրանքի տուփը (որպես նվեր փաթեթավորված լինելու և այլ դեպքերում):

Խնդրում ենք տեղում՝ մինչ առաքիչի հեռանալը, համոզվել ապրանքի տեսքի և որակի մեջ:

Եթե առաքված ապրանքը չի համապատասխանում ձեր պատվերին, ապա այն կարող եք վերադարձնել կամ փոխարինել 14 օրյա ժամկետում , եթե ապրանքը համապատասխանում է վաճառքի ենթակա պայմաններին ներկայացնելով գնման հդմ կտրոնը: Ետ վերադարձը գործում է միայն ՀՀ-ում:

Կանխիկ վճարումները դոլարով կամ այլ արտարժույթով չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

Շնորհակալ ենք  MP WOOD ընկերության ապրանքատեսակներից օգտվելու համար:

TOP