Բնութագիր
MP WOOD փայտե կլաչ-պայուսակը ամբողջությամբ ձեռագործ է և պատրաստված է բարձրորակ փայտից։ Արտաքին հատվածը զարդարված է ձեռքով նկարված հայերեն «Վ» տառով՝ նուրբ և գեղարվեստական ծաղկային մոտիվներով, ինչի շնորհիվ յուրաքանչյուր պայուսակ եզակի է։
Ներսի մասը պատված է մանուշակագույն թավշով և զարդարված է ոսկեգույն MP WOOD նշագրությամբ։ Ոսկեգույն շղթան և ամուր մետաղական փականը լրացնում են պայուսակի նրբաճաշակ ու շքեղ տեսքը։ Հիանալի ընտրություն է հատուկ միջոցառումների և արժեքավոր նվերների համար։

English
Русский 










